ԵԽԽՎ-ից պահանջել է փորձաքննության ենթարկել ադրբեջանական դասագրքերը

Եվրոպային խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) այսօր քննարկվող «Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ժողովրդավարության ճգնաժամի վերաբերյալ զեկույցի» շրջանակներում ելույթ է ունեցած հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը և ԵԽԽՎ-ից պահանջել է միջազգային փորձաքննության ենթարկել ԵԽԽՎ անդամ պետություն Ադրբեջանի դպրոցական դասագրքերը: Նշելով, որ միջնորդ երկրները մշտապես հակամարտող կողմերին կոչ են անում ԼՂ հակամարտության խնդիրը լուծել երկու երկրների ժողովուրդների փոխվստահության և հանդուրժողականության մթնոլորտում, Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, թե այդ դասագրքերով կրթված սերունդը ինչպես կարող է հանդուրժող լինել հայերի նկատմամբ։
«Չեմ պատկերացնում, որ ադրբեջանական դասագրքերով մեծացած սերունդը կարող է որևէ հանդուրժողականություն դրսևորել հայերի հանդեպ: Դասագրքեր, որտեղ հայերը ներկայացվում են որպես մարդասպան և ջարդարար»,– ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930