Թուրքիան վերականգնում է ռազմական կապերը Ֆրանսիայի հետ

Թուրքիան վերացրել է Ֆրանսիայի նկատմամբ սահմանած, բայց այդպես էլ չկիրառած պատժամիջոցները` իբրև թե վերականգնելով ռազմատեխնիկական համագործակցությունը պաշտոնական Փարիզի հետ: Այս մասին, ըստ Defense News-ի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Համագործակցությունը կվերականգնվի ռազմական բոլոր ոլորտներում: Այսուհետ ֆրանսիական ընկերությունները կարող են Թուրքիային վաճառել ցանկացած տեսակի սպառազինություն:Սա նշանակում է, որ այժմ եվրոպական EuroSAM հրթիռային կոնցեռնը, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է ֆրանսիական ընկերություններին, կարող է վերականգնել մասնակցությունը մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրների մատակարարման թուրքական տենդերում: Մրցույթի հաղթողի հետ կկնքվի 4 մլրդ դոլար արժողության պայմանագիր:
Այսպես կոչված “պատժամիջոցները”, որոնք ըստ էության ձևական էին և շանտաժի նպատակ ունեին, սահմանվել էին 2011թ.-ի դեկտեմբերին, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Տեսանյութեր

Լրահոս