Վեճը լուծել է նռնակով. կա 4 զոհ

Տավուշի մարզի Նավուր գյուղում սարսափելի դեպք է գրանցվել: Այսօր` հունիսի 27-ի առավոտյան, ամուսինն ու կինը վիճել են իրար հետ, եւ կինը հեռացել է հոր տուն:
Զայրացած ամուսինը հարցերը որոշել է լուծել նռնակի օգնությամբ եւ այն նետել է աներոջ տան մեջ: Ըստ տեղեկությունների՝ պայթյունից չորս մարդ է զոհվել` կինը, վերջինիս հայրը, եղբոր կինը, նաեւ նռնակը նետողը: Կնոջ եղբայրը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տավուշի մարզի ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը, հավելելով, որ ոստիկանության աշխատակիցները ներկայումս գտնվում են գյուղում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930