
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է լարվածության աճով

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի մոտ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման համաձայնագիր կնքելու հարցում քաղաքական կամքի բացակայության կապակցությամբ:
«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Զանյերն ասել է, թե կողմերը քաղաքական ջանքեր են գործադրել, որ իսկապես առաջընթաց լինի: «Կողմերը շատ մոտ են եղել հիմնարար սկզբունքները համաձայնեցնելուն, որոնց հիման վրա կարող էին լուծման հանգել, սակայն գործընթացն առաջ չի գնում»,- նշել է Զանյերը:
Ինչ վերաբերում է շփման գծում վերջին միջադեպերին, Զանյերը դրանք «մտահոգող նշան» է անվանել:«Դա իսկապես այն հարցերից է, որ ստիպում է մտածել: Խնդիրը մեխանիզմի մեջ է: Կողմերը պատրաստ չեն միջոցներ կիրառել եւ որոշումներ կայացնել, որոնք որոշակի փոխզիջումներ են ներառում»,- նկատել է նա: