Բաժիններ՝

UCLA հայագիտության ամբիոնի նոր ղեկավար՝ Ռիչարդ Հովհաննիսյանի փոխարեն

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (ԼԱԿՀ) Հայագիտության ամբիոնի ղեկավարի պաշտոնում Ռիչարդ Հովհաննիսյանին կփոխարինի մրցանակների արժանացած երիտասարդ պատմաբան Սեպուհ Դեվիդ Ասլանյանը, գրում է Armenian Weekly-ն:«Մարտահրավեր էր գտնել մի գիտնականի, որը մի օր կկարողանար փոխարինել Ռիչարդ Հովհանիսյանին», – նոր նշանակման առիթով ասել է ԼԱԿՀ-ի Պատմության ֆակուլտետի ղեկավար Դեվիդ Մայերսը:
Սեպուհ Ասլանյանը ծնվել և մեծացել է Եթովպիայում՝ Արևմտյան Հայաստանից գաղթած հայերի ընտանիքում: Նրա մորական պապը ստեղծել է Եթովպիայի առաջին մասնավոր տպագրատունը 1931թ-ին: Ասլանյանների ընտանիքը ԱՄՆ է գաղթել 1976-ին եթովպական հեղափոխությունից հետո: ԼԱԿՀ-ում հայտնվելուց առաջ Ասլանյանը դասավանդել է Կալիֆորնիայի պետական, Քորնելի, Միչիգանի համալսարաններում և Ուիթմանի քոլեջում: Նա համարվում է այն փոքրաթիվ գիտնականներից մեկը, ովքեր տիրապետում են Ջուղայի խոսվածքին: Հեղինակել է «Նոր Ջուղայի հայ առևտրականների համաշխարհային առևտրային ցանցը» աշխատությունը (2011թ.):
Ռիչարդ Հովհաննիսյանը ԼԱԿՀ-ից թոշակի էր անցել անցած տարի՝ 50 տարվա աշխատանքից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս