Ոստիկանության աշխատակիցը մահացու վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի

Արմավիրի մարզում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի հստվսծում հունիսի 26-ին ժամը 21:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա Լևոն Թադևոսյանին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի:Վրաերթի ենթարկվածին, որը Մեծամոր քաղաքի բնակիչ էր, Մեծամորի հիվանդանոց է տեղափոխել այդ պահին վրաերթի վայրում իր ծառայությունը կատարող` Ոստիկանության Մեծամորի բաժնի պարեկա-պահակային ծառայության ոստիկան Սամվել Ներսիսյանը, հիվանդանոցում էլ երեխան մահացել է: Հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ երեխային բերած ոստիկանի հագուստը ամբողջովին արյան մեջ է եղել: Գ. Շամշյանը հայտնում է, որ երեխան վրաերթի ենթարկվելուց առաջ իր ընկերոջ հետ եղել են հեծանիվներով: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ինչպես նաև Ոստիկանության Մեծամորի բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքի արդյունքում Մեծամորի Ոստիկանություն է ինքնակամ ներկայացել «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 25 ՕՕ 645 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Կնյազ Բարսեղյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` նշված մեքենայով: Ըստ տեղեկությունների՝ 11-ամյա երեխային վրաերթ կատարած Կ.Բարսեղյանը Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակից է:
Մինչ վրաերթի վայրում իրենց աշխատանքն էին կատարում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները, անհայտ մակնիշի և համարանիշի վարորդը վրաերթի է ենթարկում ծառայություն կատարող Ճանապարհային ոստիկանության աշխատակից Կնյազ Հովհաննիսյանին և, նրան թողնելով անօգնական վիճակում, դիմում փախուստի: ՃՈ աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվում է Մեծամորի հիվանդանոց:Տեսուչի կյանքին վտանգ չի սպառնում:Ոստիկանությունը փորձում է հայտնաբերել տեսուչին վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդին ու ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս