
Թուրքերը տանկեր են տեղափոխում Սիրիայի սահման (տեսանյութ)

Թուրքական զինված ուժերը կտրուկ ավելացնում են Սիրիայի հետ սահմանին գտնվող զորակազմի սպառազինությունը: Մասնավորապես, «Հյուրիյեթ»-ի հրապարակած տեսանյութում երևում է, որ տանկեր են տեղափոխվում սահմանային զորամասեր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիրիան իր ոչնչացրել էր իր օդային տարածք ներխուժած թուրքական 2 կործանիչ: Թուրքիան շտապել էր հայտարարել որ դրանք խփվել են չեզոք տարածքում, սակայն սիրիական իշխանությունները մտավախություն ունեն, որ նման քայլով Թուքիան հող է նախապատրաստում՝ ՆԱՏՕ-ի համաձայնությամբ սիրիական տարածք ներխուժելու համար: