Բաժիններ՝

«Անդունդ»՝ Երևանի Ազնավուրի հրապարակում

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնին հարող Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր տեղի ունեցավ եռաչափ (3D) փողոցային արվեստ (street art) հանդիսավոր բացման արարողությունը:  Հատակին նկարված առաջին հայացքից ոչինչ չասող նկարը միայն լուսանկարվելուց հետո է ստանում ցանկալի արդյունքը:
Համապատասխան կետից նկարվելուց հետո, հայտնվում ես 75 մետրանոց անդունդում, որտեղ էլ երախները բաց քեզ սպասում են կոկորդիլոսները:

Նվերը մատուցել են Երևանի քաղաքապետարանը և «Ամերիա» բանկը՝ «Երազանքների պատ» ծրագրի շրջանակներում: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հիշեցրեց, որ հունիսի 1-ից մինչև 20-ը քաղաքապետարանն իրականցրեց «Երազանքների պատ» ծրագիրը, որի վրա թե մեր քաղաքացիները, թե քաղաքի հյուրերը հնարավորություն ստացան ներկայացնել, թե ինչ ցանկություններ և երազանքներ ունեն՝ կապված քաղաքի արտաքին տեսքի հետ:
Նշենք, որ ընդհանուր առմամբ «Երազանքների պատ» նախաձեռնության մասնակիցների թիվը գերազանցում է 4000-ը, որից մոտ 800-ը եղել են 3D փողոցային արվեստի վերաբերյալ:
Իսկ վերոհիշյալ նկարն իր տեսակով Երևանում առաջին անգամ է իրականացվում, որի հեղինակը աշխարհահռչակ 3D նկարիչ Նիկոլայ Արնդտն է: Սա նրա նկարներից ամենամեծն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս