ՀՀ նախագահ. էներգետիկ նախագծերը չպետք է դառնան նոր պատերազմների ֆինանսավորման աղբյուր

Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ ամրությունը, որով Ավստրիան աջակցում է մեր մղմանը լուծել տարածաշրջանային հակամարտությունները խաղաղ ճանապարհով: Այդ մասին, այսօր` հունիսի 26-ին, Ավստրիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ավստրիայի նախագահները նաեւ քննարկել են իրականացվող եւ իրականացմանը նախապատրաստվող էներգետիկ նախագծերը: «Կարծում եմ, որ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, որի համաձայն նրանք պետք է խթանեն, այլ ոչ թե խանգարեն տարածաշրջանային հավասարակշռությանը: Ոչ մի դեպքում էներգետիկ նախագծերը չպետք է դառնան նոր պատերազմների ֆինանսավորման աղբյուր մեր` առանց այդ էլ փխրուն տարածաշրջանում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, կողմերը նաեւ համակարծիք են, որ շրջափակումը եւ փակ սահմանները բոլորովին համահունչ չեն 21-րդ դարի Եվրոպայի տրամաբանությանն ու ոգուն:

Տեսանյութեր

Լրահոս