Հայաստանի եւ Ավստրիայի նախագահները անդրադարձել են ղարաբաղյան խնդրին

Երեքշաբթի օրը Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ երկօրյա պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստանում գտնվող Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը` անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին, ասել է. «Դիպուկահարները պետք է սահմանամերձ տարածքներից ետ քաշվեն: Այսպիսի խնդրի պարագայում, որտեղ խոսք է գնում բազմահազար մարդկանց ճակատագրերի մասին, հարցը չի կարող լուծվել բռնության ուժի տեսանկյունից»:
Նա նաև ընդգծեց, թե ծանոթ է ղարաբաղյան խնդրի շուրջ տարբեր կողմերի, այդ թվում` Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքորոշումներին, այսօր ծանոթացել է նաեւ Հայաստանի դիրքորոշմանը:
«Մենք ակնկալում ենք եւ հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի իր ջանքերը այս ուղղությամբ: ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը ունեն այդ ներուժը խնդիրը լուծելու համար», – ասաց Ավստրիայի նախագահը` նկատելով սակայն, որ մեծ համբերություն է անհրաժեշտ այս հարցի վերջնական լուծման համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930