Դարձան համախո՞հ

«Կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը պետք է անցյալը մի կողմ դնեն եւ պաշտպանեն Վարդան Օսկանյանին»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, նախկին պատգամավոր եւ քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը` անդրադառնալով նախկին արտգործնախարարի նկատմամբ հարուցված քրեական գործին: Մ.Մալխասյանը թեեւ ասում է, որ Վ.Օսկանյանը Մարտի 1-ի իրադարձությունների սրբագրողներից էր, սակայն միաժամանակ նշում է, թե ընդդիմությունը չպետք է կառչի անցյալից, պետք է առաջ շարժվի` պատասխանատվության հարցը թողնելով ապագային: «Կարծում եմ, ճիշտ կլինի աջակցություն հայտնել նրան, որպեսզի յուրաքանչյուր ըմբոստ քաղաքական գործիչ հասկանա, որ կարող է իր տեսակետն ազատ հայտնել եւ համոզված լինել, որ կգտնվեն համախոհներ, ովքեր թույլ չեն տա, որ իշխանական բիրտ ուժն իրենց հալածի»,- ավելացրել է Մ.Մալխասյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930