Սաակաշվիլին կմեկնի Բաքու

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հունիսի 28-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտարարել է նրա մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն:  Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Սաակաշվիլին հրավիրվել է մասնակցելու Բաքվում հունիսի 28-ից հուլիսի 1-ը կայանալիք Crans Montana ամենամյա ֆորումին, որին մասնակցելու հրավեր են ստացել նաև Մակեդոնիայի, Չեռնոգորիայի նախագահները և այլ պաշտոնյաներ: Ֆորումի քննարկման հիմնական թեման լինելու է Ադրբեջանի  էներգետիկ դերը Արևելյան Եվրոպայում` Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի համապատկերում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930