Ինչպես կանգնեցնել Սևանա լճից ջրի բացթողումների ավելացումը

Բնապահպանները խորհրդակցում են՝ ինչպես կանգնեցնել Սևանա լճից ջրի բացթողումների ավելացումը։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովում, և իրենք չգիտեն, թե ինչպես կարելի է դա չեղյալ համարել։ Կան որոշ առաջարկություններ, սակայն դրանք դեռ հաստատված չեն: Ըստ բնապահպանների՝ հնարավոր չէ կանխատեսել, թե Սևանն ինչպես կպատասխանի այս փոփոխությանը։ Սևանա լիճը կենդանի օրգանիզմ է և կտրուկ փոփոխությունները շատ վտանգավոր կարող են լինել։
Հիշեցնենք, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լիճը պաշտպանող օրենքների մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծերի փաթեթը, որով Սևանա լճից 170 միլիոն խ/մ-ի փոխարեն 320 միլիոն խ/մ ջուր պետք է բաց թողվի: 93 պատգամավոր «կողմ» քվեարկեց, 12-ը` «դեմ»: Բնապահպանները անհասկանալի են համարում այն պատճառաբանությունը, թե այս տարի երաշտ է լինելու, այդ պատճառով ոռոգման խնդիրներ կարող են առաջանալ։ Ըստ նրանց՝ այս տարի բավական ջրառատ տարի է, ուստի պատճառաբանությունն անմիտ է։ Բնապահպանների կարծիքով՝ օրինագծի ընդունման համար այլ վարկածներ կարող են լինել, բայց ոչ դա։

Տեսանյութեր

Լրահոս