Հակառակորդի ոտնձգությունները կասեցրածներին պարգևատրել են

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` հունիսի 26-ին, հրամանագիր է ստորագրել պարգեւատրելու մասին: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակըհայտնում են, որ հրամանագրի համաձայն, ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու եւ արժանի հակահարված հասցնելու համար պարգեւատրվել են.

«Արիության համար» մեդալով` փոխգնդապետ Արթուր Ավանեսյանը, մայոր Գագիկ Իսրայելյանը, մայոր Գեղամ Մանուկյանը,

«Մարտական ծառայություն» մեդալով` ենթասպա Գագիկ Ալլահվերդյանը, փոխգնդապետ Արմեն Բարխուդարյանը, շարքային Աշոտ Համբարձումյանը, ենթասպա Հովիկ Հայրապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930