Բաժիններ՝

Սկեսրայրը սպանել է հարսին, ապա` ինքնասպան է եղել

Հունիսի 25-ին, ժամը 15:30-ի սահմաններում Մասիսում 74-ամյա Վոլոդյա Սահակյանը կենցաղային հարցերի շուրջ վիճել է հարսի հետ եւ դանակահարել նրան: Նա սկզբում հարվածել է նրա որովայնին, ապա դանակով կտրել է իր կոկորդը:

Դեպքի վայր հասած ոստիկաններն ու շտապօգնությունը Սահակյանին եւ 37-ամյա Քրիստինե Զաքարյանին տեղափոխել են հիվանդանոց, սակայն ճանապարհին երկուսն էլ մահացել են: Կայքերի հաղորդմամբ` Ք. Զաքարյանի ամուսինը մահացել էր 6 տարի առաջ, և նա իր 4 երեխաների հետ ապրում էր սկեսրայրի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս