Քննարկել են ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստությունը

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով Երևանում է գտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը: Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին է ընդունել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում 2012թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության տարածքում  “Փոխգործակցություն-2012” համատեղ զորավարժության նախապատրաստմանը և անցկացմանը, ինչպես նաև Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության ընթացքին վերաբերող այլ հարցերի լայն շրջանակ: Զորավարժությունը կազմակերպվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության  2012թ. ծրագրի շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930