Բաժիններ՝

Եկեղեցին հանձնվեց Ստամբուլի հայ համայնքին

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը կից գործող հիմնադրամների խորհուրդը որոշել է բավարարել հայկական Արամյան-Ունջույան դպրոցի և գերեզմանատան հիմնադրամի պահանջն ու վերջինիս վերադարձնել իրեն պատկանող Քադիքյոյի սբ. Թագավոր հայկական եկեղեցին: Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը:
Ավելի վաղ Թուրքիայի հիմնադրամների խորհուրդը որոշել էր Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցին վերադարձնել 1974թ-ին բռագրաված, դրա դիմաց գտնվող 48 հազ. 491 քմ տարածքի մոտ 10 տոկոսը: Ինչպես նաև՝ որոշվել էր Գեդիքփաշայի հայ բողոքական եկեղեցու և դպրոցի հիմնադրամին հատուցում վճարել և 1 գերեզմանոց վերադարձնել Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցուն կից դպրոցի հիմնադրամին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930