Մշակվում է գետնանցումների կառավարման հայեցակարգ
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցման տնտեսվարողների հետ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է տնտեսվարողների բարձրացրած հարցը: Վերջիններիս ներկայացվել է, որ Երևանի քաղաքապետարանը ներկայումս մշակվում է մայրաքաղաքի գետնանցումների կառավարման հայեցակարգը: Մինչ այդ, տնտեսվարողներին առաջարկվել է մեկ տարի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքել: Գետնանցումների կառավարման հայեցակարգի պատրաստ լինելուն պես կքննարկվի նաև երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հարցը: