
Բացվեց «Սփյուռք» ամառային դպրոցը

Այսօր կայացել է «Սփյուռք» ամառային դպրոցի հանդիսավոր բացումը, տեղեկացնում են Սփյուռքի նախարարությունից: Ողջունելով հավաքվածներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ազդարարել է «Սփյուռք» ամառային դպրոցի մեկնարկը:
«Այսօր պատմական օր է: Պատմական, քանի որ առաջին անգամ ՀՀ նախագահի հանձնարարությամբ մեկնարկում է մի դպրոց, որն իր նպատակների իրագործմամբ մեծագույն ավանդ է ունենալու հայապահպանության գործում»,- ասել է նախարարը:Անդրադառնալով դպրոցի հինգ բաժիններին` Հրանուշ Հակոբյանն առանձնացրել է մայրենի լեզվի արագացված ուսուցումը, ինչը «հնարավորություն կտա հայրենիքը դարձնել մայրենիի ուսուցման կենտրոն, և Սփյուռքի հայազգի երիտասարդները հնարավորություն կունենան հայրենիքում մայրենին սովորել և’ արևմտահայերենով, և’ արևելահայերենով։
Դպրոցը հիմնել է ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հենքի վրա:
Միջոցառման ներկաներին ողջունել է նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին, պաշտոնատար անձինք, մշակույթի և գրականության գործիչներ, ԵՊՀ դասախոսներ և ուսանողներ: