![](/banners/BeFunky-design.jpg)
Հրացանով ինքնասպան է եղել
![](https://168.am/wp-content/uploads/2012/06/vorsord.jpg)
Երեկ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի 56-ամյա բնակիչ Մ. Հակոբյանն ինքնասպան է եղել՝ որովայնի հատվածում հրազենային վնասվածք հասցնելով:
Դիակի մոտ հայտնաբերվել է որսորդական հրացան: Ինքնասպանություն գործած տղամարդը եղել է ամուսնացած և ունի երկու տղա: ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գավառի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, որի ընթացքում կպարզվեն կատարվածի հանգամանքները: