Թուրքիան հրաժարվել է հանձնել ինքնաթիռի բեկորները

Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան հրաժարվել է Սիրիային հանձնել իր կործանված ինքնաթիռի մնացորդները: Երկու երկրների միջև լուրջ տարաձայնություններ են ի հայտ եկել հունիսի 22-ին Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից վայր գցված թուրքական F-4 ինքնաթիռի հետ կապված որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացման հարցում: Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Սիրիան Թուրքիային առաջարկել է որոշակի պայմանների կատարման դեպքում իրականացնել համատեղ որոնողա-փրկարարական աշխատանքներ: Քանի որ միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի օդային տիրույթում, իսկ որոնողա-փրկարարական աշխատանքները պետք է իրականացվեն Սիրիայի ջրերում, ապա ինքնաթիռի և օդաչուների մնացորդների հայտնաբերման դեպքում դրանք պետք է հանձնվեն սիրիական կողմին:
Սակայն թուրքական կողմն անմիջապես մերժել է այդ առաջարկը՝ ընդգծելով, որ միայնակ կանցկացնի անհրաժեշտ աշխատանքներ և Սիրիայի պահանջած որևէ բան չի հանձնի նրան:

Տեսանյութեր

Լրահոս