Սիրիայի նորանշանակ նախարարը հայուհի է

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի որոշմամբ ձևավորվել է Սիրիայի նոր կառավարությունը՝ Ռիյադ Հիջաբի գլխավորությամբ: 30 նախարարների թվում է նաև Նազիրա Ֆարահ Սարգիսը, հայտնում է պետական «ՍԱՆԱ» գործակալությունը: Սարգիսը նշանակվել է Բնապահպանության նախարար:
«Խաբար արմանի» արաբալեզու կայքը տեղեկացնում է, որ տիկին Սարգիսը հայուհի է՝ «սերում է Սիրիայի հայկական համայնքից»: Ծնվել է 1962-ին, Հալեպում, մասնագիտությամբ քիմիկոս է, գիտությունների թեկնածու, աշխատել է Հալեպի համալսարանում:
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ Սիրիայի Ազգային ժողովի պատգամավոր առաջադրված, սակայն չհաղթած Սունբուլ Սունբուլյանը ևս ներառվելու է նոր կառավարությունում:
Ավելի վաղ Սիրիա-հայկական գործարար խորհրդի նախագահ Լևոն Զաքին «Սիրիահայ նախարար» վերնագրով հոդված էր հրապարակել, որում նշվում է Սիրիայի նոր կառավարությունում հայազգի նախարար ունենալու կարևորության մասին:

Տեսանյութեր

Լրահոս