Ռուսական ծանր զրահատեխնիկա` Ադրբեջանի սահմանին (տեսանյութ)
Ռուսասատանը Ադրբեջանի սահմանին ծանր զրահատեխնիկա է մոտեցնում: Այս մասին հաղորդում է իրանական IRIB գործակալության ռուսական ծառայությունը: Վկայակոչելով “Кавказский узел” թերթը` գործակալությունը հայտնում է, որ Մախաչկալայի բնակիչները նկատել են, թե վերջին օրերին սահմանի ուղղությամբ մի քանի բեռնատար գնացքներով ծանր զրահատեխնիկա է տեղափոխվում: Բացի այդ՝ Դաղստանի խորհրդարանի փոխխոսնակ Նիկոլայ Ալչիևը նույնպես հաստատել է նշված տեղեկությունը՝ հավելելով սակայն, որ դա զինուժի ռոտացիոն ծրագրի շրջանակներում է կատարվում: Միաժամանակ, ըստ IRIB-ի` անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանը բազմիցս փակել է Ադրբեջանի հետ սահմանը:
«ИРИБ»-ի հոդվածագիրը, վերլուծելով վերը նշված տեղեկություններն ու փաստերը, նշել է , որ ռուսական զինված ուժերում շարժումը սկսվել է այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական սահմանում լարվածություն է առաջացել և Ռուսասատանը հայատարարել է, որ նպատակ ունի Գյումրիում տեղակայված 102- րդ ռազմական բազայի թվակազմը ավելացնել:
Միաժամանակ` ըստ “Кавказский узел”-ի՝ զորքերի ու զինտեխնիկայի տեղափոխումը Ռուսաստանի ՆԳ փոխնախարար Սերգեյ Գերասիմովը հայտարարել է, թե Չեչնիայից Դաղստան զորքերի տեղափոխումը կատարվում է ապօրինի զինված խմբավորումների դեմ պայքարի ու բնակչության անվտանգությունն ապահովելու նկատառումներով:
“Кавказский узел”-ը նաեւ հրապարակել է տեղափոխվող զինտեխնկայի մասին ականատեսի նկարահանած կադրերը, ինչը ներկայացնում ենք ստորեւ: