Մարկ Սաղաթելյանին վիրահատել են
Բարեհաջող ավարտվել է շոումեն Մարկ Սաղաթելյանի վիրահատությունը: Վիրահատությունից հետո նրան ժամանակավորապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, իսկ Գրիգոր Նազարյանի առողջական վիճակի մասին թիվ 1 համալսարանական կլինիկայից դեռեւս տեղեկություններ չեն հաղորդում:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում Երեւանի Նալբանդյան եւ Արամի փողոցների խաչմերուկում դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի եւ շոումեն Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը միջին ծանրության է: Նրանք թիվ 1 համալսարանական կլինիկա էին տեղափոխվել հետտրավմատիկ շոկով, վիճակը կայուն է: Նրանց երկուսի մոտ էլ կան կոտրվածքներ` կոնքոսկրի, պարանոցի եւ ողերի: Գրիգոր Նազարյանի մոտ կան նաեւ ավելի բարդ կոտրվածքներ: Շարունակվում են դինամիկ հետազոտությունները եւ ակտիվ բուժման փուլը: