Բաժիններ՝

Կովկասցիների իմիջը կբարելավեն կինոյի միջոցով

Ռուսաստանի մշակույթի նախարարությունը նպատակ ունի դիմել կինոյի օգնությանը` երկրում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների միջև բախումներին վերջ տալու համար: «Իզվեստիա» թերթը գրում է, որ կինոյում երկրի ազգային փոքրամասնություններին «կստիպեն համերաշխ ապրել կողք-կողքի», ինչն էլ կնպաստի նրանց դրական կերպարի ձևավորմանը: Այս կապակցությամբ, ըստ թերթի, ռուսական կինեմատոգրաֆի զարգացմանն ուղղված ներկայիս ծրագիրը կնորացվի:
Պետդումայի` ազգությունների հարցերի հանձնաժողովի անդամ Միխայիլ Մարկելովի խոսքով` այս գաղափարը կօգնի ձևավորել մասնավորապես կովկասցիների դրական կերպարը: «Ժամանակին մենք ունեինք հրաշալի ֆիլմեր` «Միմինո», «Կովկասի գերուհին», որոնցից հետո Կովկասի իմիջ ձևավորելու ոչ մի կարիք չկար»,- ասել է նա: Վերջին ժամանակներում Ռոսաստանի տարածքում հաճախակի են դարձել Կովկասի ներկայացուցիչների միջև կռիվները: Օրերս Մոսկվայում կրակահերթ են բացել ինգուշներն ու չեչենները: Սակայն կռիվների «հարթակ» է ոչ միայն Մոսկվան, այլև ռուսական հեռավոր քաղաքները, ինչն անհանգստացնում է ռուսական իշխանություններին, գրում է թերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս