Բաժիններ՝

Odniklassniki.ru-ն կհարմարեցվի հայաստանյան պահանջներին

Odniklassniki.ru սոցիալական կայքի բովանդակությունը եւ ծառայությունները կադապտացվեն հայաստանյան պահանջներին: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, Աղվերանում կայացած քննարկմանը տեղեկացրեց «Odniklassniki» եւ «Мой Мир» ցանցային նախագծերի մարկետինգի տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը՝ ավելացնելով, որ Odniklassniki.ru-ն արդեն ունի հայերեն տարբերակ, եւ այն վերջերս ամբողջովին հայերենացվել է: Նրա խոսքով՝ Odniklassniki.ru-ում երկու տարվա ընթացքում շատ մեծ փոփոխություններ են կատարվել՝ փոփոխության է ենթարկվել տեսքը, ինչպես նաեւ ծրագրային լայն փոփոխություններ են արվել, որը ավելի արագագործ է դարձրել սոցցանցը:
«Odniklassniki.ru-ի օգտագործողները տարբերվում են Facebook-ից օգտվողներից, կամ ավելի ճիշտ մարդիկ տարբեր տրամադրություններով են այս երկու կայքերում գտնվում: Facebook-ում յուզերներն ավելի ավելի զգաստ են, ու այս սոցցանցից ակնկալիքներն էլ ուրիշ են, իսկ Odniklassniki.ru-ում օգտվողներն ավելի ազատ են իրենց պահում: «Հարավային Կովկասում սոցցանցից օգտվող երկրներից առաջատար է Հայաստանը»,- ասաց նա՝ նշելով, որ հայերը նաեւ ամենաակտիվ նվերներ ուղարկողների ցանկում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս