
ԱԱԾ պետը պարտիզանություն է համարում (տեսանյութ)
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը մեկնաբանել է «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործը:
«Ազնիվ մարդը պետք է գա բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքը ազնիվ ա, ամեն ինչը ճիշտ չի, էս մարդը ճիշտ չի, էն մարդը ճիշտ չի: Բայց պարտիզանի պես լռելն անընդունելի է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գորիկ Հակոբյանը` չցանկանալով պատասխանել այլ հարցերի: «Չեմ գտնում, որ հիմա ինչ-որ բան ավելացնելու իմաստ կա»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։