“Շարմ”-ի տղաները ծանր վթարի են ենթարկվել

Երեկ գիշեր ժամը 01.30-ի սահմաններում Նալբանդյան փողոցում` մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի դիմաց իրար էին բախվել «Ֆոլկսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 և «Օպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշների ավտոմեքենաները: Վթարից հետո «Ֆոլկսվագեն»-ը բախվել էր նաև էլեկտրասյանը: «Ֆոլկսվագեն»-ի միջից 2 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց: Ավտովթարի ենթարկվածները` «Թաթա պրոդաքշն» ընկերության նախագահ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ
և պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը և հայտնի հաղորդավար Մարկ Սաղաթելյանը գտնվում են Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի Հերացի հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում՝ այս պահի դրությամբ՝ կայուն ծանր վիճակում:
Մասնավորապես, Մարկ Սաղաթելյանը ստացել է գլխուղեղի ցնցում, ճակատային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդեր, պարանոցային և կոնքային միջանցիկ ելունների կոտրվածքներ, աջ ազդրի գլխիկի հոդախախտ և կոտրվածք: Իսկ Գրիգոր Նազարյանի մոտ բացի այս ամենից, երկու ազդրերի գլխիկի հոդախախտ- կոտրվածքներ են: Այս կապակցությամբ տեղադրվել են արտաքին ֆիկցիայի սարքեր: Նշենք, որ առավոտվանից հիվանդանոցում է երգիչ Թաթա Սիմոնյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս