Բաժիններ՝

Ժամկետանց դեղերի ակցիա

 

Կոմիտասի պողոտայում գտնվող դեղատներից մեկում հայտարարվել էր ակցիա: Մի քանի դեղատեսակ վաճառվում էր անհավանական ցածր գնով: Փորձեցինք պարզել` դա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը եւ արդյո՞ք բխում է ներկրող եւ դեղարտադրող ընկերությունների շահերից: Այն հարցին, թե ինչպես է, որ դեղերը վաճառվում են անհավանական ցածր գնով, դեղատան աշխատակիցը պատասխանեց` դեղը որոշակի ժամանակ անց արդեն կլինի ժամկետանց, իսկ իրենց դեղատան պահեստում դեռեւս շատ կա այդ դեղամիջոցից: Սակայն Նատալի Ֆարմ դեղատներից մեկի աշխատակիցը մեզ ասաց, որ եթե անգամ դեղի ժամկետայնությանը մնացել է 1 ամիս, այդ դեղը համարվում է արդեն իսկ ժամկետանց, քանզի դեղերը իրականում արտադրվում են մի քանի տարվա համար: Այնպես որ, դեղ գնելուց առաջ սպառողները ճիշտ կանեն ուշադրություն դարձնեն, առաջին հերթին, ոչ թե գներին, այլ պիտանելիության ժամկետին եւ գնեն առնվազն 1 տարվա պիտանելիության ժամկետ ունեցող դեղամիջոցներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս