Բաժիններ՝

ՀՀ առաջին տիկինը` անապահով ընտանիքին

 

“168 Ժամի” նախորդ համարներից մեկում տպագրված “Կարեւոր չէ, որ ես կուշտ լինեմ, կարեւորը` որ շները կուշտ լինեն, թե չէ` կմնանք փողոցներում”,- ասում է մեկ շաբաթ մանկատանն ապրած Արման Լալայանը” վերնագրով հոդվածը Քանաքեռ-Զեյթուն համայնքի գերեզմանատանը կից` Ֆանարջյան 76 հասցեի բնակիչ Մարինե Լալայանի եւ նրա 12-ամյա որդու` Արմանի ծանր կյանքի մասին էր: Հիշեցնենք, որ նրանք բնակվում են ուրիշի հողատարածքում տեղադրված մի տնակում, որտեղ տարածքի սեփականատերը նրանց թույլ է տվել ժամանակավոր բնակվել` ամսական 10.000 դրամի դիմաց իր շներին խնամելու պայմանով: Պարզվեց, որ մեր այս հրապարակմանն անմիջապես արձագանքել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը` ձեռնամուխ լինելով նախ` հիվանդ Մ. Լալայանի եւ լսողության խնդիր ունեցող Արմանի առողջական ծանր վիճակը, ապա` մյուս խնդիրները կարգավորելուն: Երեկ մենք Մարինե Լալայանից տեղեկացանք, որ Ռիտա Սարգսյանի աջակցությամբ իրենց է այցելել բժիշկների մի խումբ, ինչպես նաեւ` սոցիալական ծառայության աշխատակիցներ, անմիջապես կազմակերպել են առաջին օգնության համար անհրաժեշտ բոլոր գործողությունները` սկսած սննդի տրամադրումից, վերջացրած` բուժհաստատություններում անվճար բուժզննում իրականացնելուց: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից նաեւ տեղեկացանք, որ սարսափելի ծանր պայմաններում ապրող մայր ու որդուն նաեւ բնակարան է առաջարկվել Մարալիկի Սոցիալական տանը: Առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում Սոցիալական տունը հանձնվելու է կահավորված բնակարաններով, որոնցից մեկը, Մ. Լալայանի համաձայնության դեպքում` նրանք կզբաղեցնեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս