Ըստ վիճակագիրների, տնտեսությունն ակտիվացել է
ՀՀ տնտեսական ակտիվությունն այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.4%-ով։ Այս մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած նախնական զեկույցում։ 2011թ. հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.2% էր: Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 15%-ով, ծառայությունների ծավալը` 10.4%-ով գյուղատնտեսությունը՝ 3.2%-ով։ Շինարարության ոլորտը թեպետ նախորդ ամսվա համեմատ մայիսին արձանագրել է 55.5% աճ, սակայն առաջին 4 ամիսների կտրվածքով առկա է 8% անկում։ Ըստ ԱՎԾ-ի, մայիսին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է 0.5%-ով, Իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 4.7%-ով՝ կազմելով 114 756 դրամ: Այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, արտաքին առևտրաշրջանառության ծավալներն ավելացել են 9%-ով, ընդ որում` արտահանման աճը կազմել է 15.2% (հունվար-մայիսի արտահանման ծավալը՝ 561.7մլն դոլար), իսկ ներմուծմանը` 7.1% (1.6 միլիարդ դոլար): Արտաքին առևտրի սալդոն բացասական է 1.1 մլրդ դոլարով: