«Պրեսսինգ» հաղորդաշարում Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Արևմտյան թևի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ֆրանսահայ Հրաչ Վարժապետյանը, խոսեց նաև 2018թ. հեղափոխությունից հետո Հայաստան-Սփյուռք խզման, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի և Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի ջանքերով Սփյուռքի պառակտման մասին:
Այսօր Հայաստանի հանդեպ Արևմուտքի, ցավոք սրտի, նաև Ֆրանսիայի վարած քաղաքականությունը ես դիտարկում եմ Ռուսաստանի դեմ վարած քաղաքականության ծիրում։ Քաղաքական կեղտոտ խաղեր են, երբ մի կողմից՝ քրեականացնում ես Հայոց ցեղասպանության ժխտումը, մյուս կողմից՝ սեղմում ես ցեղասպանի ձեռքը։ Բայց եթե այդ մասին հարցնես Մակրոնին, նա էլի կասի՝ մենք քրեականացրել ենք, Հայաստանում հիմա մոռացության են տալիս Հայոց ցեղասպանության հարցը, մենք ի՞նչ անենք, դա ձեր ներքին գործն է։