Հաշվեքննիչ պալատը հանրայնացրել է Ներքին գործերի նախարարությունում 2024 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը։ Հաշվեքննության առարկան պետական բյուջեի մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունն է, հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը՝ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ն է, հաշվեքննության կատարման ժամկետը՝ 2024 թվականի օգոստոսի 1-ից 2024 թվականի հոկտեմբերի 31-ը:
168.am-ը տարբեր հրապարակումներով պարբերաբար անդրադառնում է պետական գերատեսչություններում Հաշվեքննիչ պալատի 9 ամիսների ընթացիկ եզրակացություններին։ Շարքի հերթական անդրադարձը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՀՊ արձանագրած փաստերի մասին է: