Ակտիվ ներհոսքի արդյունքում՝ նախորդ և այս տարվա սկզբին Ռուսաստանից հսկայական գումարներ եկան Հայաստան։ Ֆինանսական հոսքերն արտերկրից այսօր էլ շարունակում են մեծ լինել, սակայն վերջին շրջանում նախկին բարձր աճերն այլևս չկան, դրանք գրեթե դադարել են։ Սկսել է արտահայտվել նախորդ տարվա բազային էֆեկտի ազդեցությունը։