Սրանք բացառիկ պատմական փաստեր և տեղեկություններ են այն մասին, որ Խորհրդային կարգերի հաստատման առաջին տարիներին մայրաքաղաք Երևանում բժշկությունն ու գիտությունը զարգանում էր ժամանակաշրջանի բժշկագիտական խնդիրներով պայմանավորված: ԱՕԿՍ-ի շենքն իր գոյության տարբեր ժամանակներում կատարել է տարբեր գործառույթներ: Տրոպիկական ինստիտուտը ևս շենքի պատմության մի մասնիկն է, որը, սակայն, մնաց միայն շենքի անցյալի պատմության արխիվներում: