2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ արդեն ընկել էին Թալիշն ու Մատաղիսը և այլ շրջաններ, Տավուշի դիրքերում կանգնած մեծ ցավ էր ապրում փոխնգնդապետ Կորյուն Վարդանյանը, քանի որ 11 տարի շարունակ ծառայել էր այդ վայրերում և պահել դիրքերը։ Այդ ցավն էլ նրան 2020 թվականի հոկտեմբերի կեսերին տարավ Արցախ։