Բաքուն կառուցում է կառավարման ու ռեսուրսային այն հիմքը, որի վրա կարող է լուծել առաջիկա տարիներին իրեն սպասվելիք քաղաքական, տրանսպորտային կամ անվտանգային զարգացման սցենարները։ Այսինքն՝ այս ամենը զուտ ներքին տնտեսական հարց չէ, այլ կենտրոնացման և ռազմավարական նախապատրաստման գործընթացի մաս է։