Ավելի լավ է մեզ լիովին հանձնենք Քրիստոսին, երբ հիվանդանում ենք: Պետք է մտածենք, որ ցավի պահին մեր հոգին համբերության և փառաբանության կարիքն ավելի շատ ունի, քան «պողպատե» մարմնում, որի օգնությամբ կարող ենք ֆիզիկական մեծ սխրանքներ գործել: Քանի որ առանց հասկանալու փառասիրության և պարծենկոտության վտանգի մեջ ենք հայտնվում այդ սխրանքների պատճառով, որովհետև մեզ կարող է թվալ, թե ունակ ենք սեփական «հեծելազորային գրոհով» դրախտը նվաճել: