Կիրանցում հավաքված սահմանամերձ մի քանի բնակավայրի բնակիչներ պահանջում են ՀՀ իշխանություններից չգնալ միակողմանի զիջումների և տարածքներ չհանձնել Ադրբեջանին։
Երեկ կեսգիշերից հետո Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող սահմանազատման գործընթացին, որը, բնակիչների խոսքով՝ միակողմանի զիջում է և որը վտանգի տակ է դնում իրենց ու ամբողջ Հայաստանի անվտանգությունը։