Եռաբլուր զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառմամբ բերման ենթարկված զոհված զինծառայողների ծնողներից 6-ն արդեն տուժող են ճանաչվել՝ քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ Եռաբլուրից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին […]