Հայաստանի Անկախության Հռչակագրի կապակցությամբ երկրի գլխավոր բանակցողի հերթական ձանձրալի բողոքի ակցիան զուրկ էր որևէ հիմնավորումից։ Սակայն նա դա արեց, քանի որ պարտադրված էր անել և անել հենց նման ցնորամիտ մատուցմամբ։
Անաչառ փորձագետների համար միշտ դժվար է եղել մեկնաբանել երկրի գլխավոր բանակցողի մտքերը, հատկապես, երբ խոսքն արտաքին քաղաքականությանը վերաբերող նրա պատկերացումների մասին է։ Բրիտանական The Telegraph թերթի լրագրողի հետ իր հարցազրույցը հերթական անգամ վկայեց, որ անգամ Հայաստանի ճակատագրական կորուստները որևէ կերպ ազդեցություն չեն ունեցել իր հայացքների վրա։
Զարհուրելի էր բանախոսի «ամփոփիչ ներածական խոսքը»։ Հայ-ադրբեջանական «հարաբերություններին» վերաբերող առաջին իսկ նախադասությունն ակնառու ցուցադրեց, որ ԼՂ հայաթափումը, երկրիս կառավարիչների հաշվարկներով, պետք է հանգուցալուծեր հիմնախնդիրը և բարեկամություն հաստատեր մեր թյուրքախոս հարևանների հետ։ Հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է ազգային աղետից հետո ավետել, որ «Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն և բարեխիղճ կերպով ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում, որոնք ուղղված են եղել հարաբերությունների կարգավորմանը»։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանն անդրադառնալով Ալիևի այդ հայտարարությանը, նկատեց՝ 29.800 քկմ տարածքը Խորհրդային Հայաստանի սահմաններն են, որով Հայաստանն անկախացել է։