Ս․թ․ մայիսի 31-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «AKNEYE կտավների» ցուցադրությունը: AKNEYE-ը ներկաներին ծանոթացրել է նախագծի նոր կոնցեպտին: Ցուցադրվել են 4 փորձառու AKNEYE արվեստագետների աշխատանքներ՝ ստեղծված դասական նկարչական տեխնիկայի և ժամանակակից թվային մոտեցումների համադրմամբ։ Սրահում ներկայացվել են Նարեկ Գյուլումյանի, Անահիտ Մարգարյանի, Էդմոն Հարիկյանի և Ռաֆայել Ներսեսյանի արվեստի գործերը՝ յուրաքանչյուրն իր ուրույն ոճով և հայեցակետով: […]