«Դատաստանի օր» հասկացությունը պետք է ընկալել ոչ մարդկային այսօրվա պատկերացումներով: Նախ` օրն իբրև այդպիսին գոյություն չի ունենալու, որովհետև Դատաստանին նախորդելու է աշխարհի վախճանը:
Բազմաթիվ են դեպքերը ամբողջ աշխարհում և նաև Հայաստանում, երբ Եհովայի վկաները սպասելով աշխարհի վերջին, վաճառել են իրենց ողջ ունեցվածքը, փոխանցել ղեկավարներին և սպասել: Սակայն արդյունքում աշխարհի վերջը չի եկել, բայց իրենց համար նորմալ կյանքի վերջն է եկել` անտուն և անգործ դառնալով: Եվ այստեղ է, որ մարդու իրավունքների պաշտպանները պետք է իսկապես գործեն, երբ անձին պահելով անդադար վախի մթնոլորտում` ենթարկում են հոգեբանական ճնշման, զրկում ադեկվատ աշխահայացքից, հասցնում նյարդային ստրեսների և ինքնասպանության:
Համբարձումյանին միշտ համարել եմ հերոս: Այո, նա թողեց Լենինգրադը, որտեղ ամեն ինչ կար՝ գիտությամբ զբաղվելու համար: Ինքը ճանաչված էր, բոլոր տեղերում ընդունում էին, և եկավ Հայաստան, որտեղ բացարձակապես ոչինչ չկար: Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ո՞վ էր մտածում, որ Համբարձումյանը ելույթ է ունենալու, Պոլիտբյուրոյի անդամների հետ վիճի և գնա հացադուլ անի: Ի դեպ, 1965թ. Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցն էր, Երևանում մեծ ցույցեր էին պատրաստվում: Օպերայում պետք է հանդիսավոր նիստ լիներ, և Համբարձումյանն է կարդացել առաջին զեկույցը, քանի որ միակ մարդն էր, ով շատ հարգված էր: Իր մեթոդներով գնահատել է նաև զոհերի թիվը: