Ցավոք սրտի, մարդիկ այժմ նույնիսկ աննշան գործերի համար են աղմկոտ տեխնիկա գործածում: Այդ պատճառով էլ, եթե որևէ մեկն աղմուկի մեջ է հայտնվում, պետք է իր մեջ բարի մտքեր մշակի: Չես կարող մարդկանց ստիպել, որ այս կամ այն աղմկոտ սարքը չմիացնեն: Դրա փոխարեն միանգամից բարի միտքդ աշխատեցրու: Օրինակ՝ լսում ես, թե ինչպես է սրսկիչ գործիքն աշխատում և այն քեզ թռչող ուղղաթիռի աղմուկն է հիշեցնում: Այսպես մտածիր. «Քույրերից մեկը կարող էր ծանր հիվանդանալ և ուղղաթիռ գար՝ նրան հիվանդանոց տանելու: Պատկերացրու, թե որքա՜ն կտխրեիր այն ժամանակ: