ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի ծածկագրերը հաճախորդներին տրամադրվում են SMS-հաղորդագրությունների միջոցով՝ թղթային կրիչների փոխարեն:
Քասախ համայնքում ավարտվել է համայնքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված առաջին ծրագիրը, որն իրականացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ֆինանսավորմամբ։
2018 թ. մարտի 28-ին ամփոփվեցին ՎՏԲ–Հայաստան Բանկի և Visa միջազգային վճարային համակարգի համատեղ ակցիայի արդյունքները, և հաղթողները պարգևատրվեցին: #երբերազանքներնիրականանումեն ակցիան անցկացվել է 15.11.2017 թ. – 15.02.2018 թ. ընկած ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանների համար:
Այսօր վերաբացվեց Արդշինբանկի «Տավուշ» մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և կորպորատիվ բիզնես լուծումների շուկայում աշխարհում առաջատար SAP ընկերությունը ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն բանկը SAP-ի կողմից ստեղծված ժամանակակից լուծումների կիրառման միջոցով կիրականացնի բանկի ամբողջական թվային տրանսֆորմացիա։
2018թ.-ի մարտի 20-ին «Յունիբանկ» ԲԲԸ-ի 250 մլն ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են Nasdaq OMX Armenia-ի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն UNIBB5 բորսայական հապավմամբ:
Հայաստանում Դայմլեր Կոնցեռնի պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը և ԱԳԲԱ Լիզինգը համատեղ իրականացրեցին Mercedes Benz կոմերցիոն ավտոմեքենաների նոր մոդելների շնորհանդեսը։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից կազմակերպված «Համայնքի զարգացման նոր ձևաչափ» միջոցառման շրջանակում բանկը հայտարարեց էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համայնքային ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորման ծրագրի մասին, որը իրականացվում է ՀՀ կառավարության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Արդշինբանկը «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի Տարվա լավագույն բանկ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Կրթություն XXI դար» Էքսպո 2018 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի գլխավոր հովանավոր: Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է «Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային ընկերության և Երևանի Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից ՀՀ կրթության նախարարության պաշտոնական աջակցությամբ, տեղի կունենա մարտի 21-ից 23-ը ՀՀ Կառավարության Տանը:
2017 թ. վերջում Բանկի հաճախորդների աճող թվի սպասարկման պայամնների բարելավման նպատակով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակի Սպասարկման բաժինը, որը գտնվում էր Նալբանդյան 46 հասցեում, տեղափոխվեց նոր ընդարձակ շենք Պուշկինի փ. 3/1 հասցեում:
Իջևանի «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամը Հայաստան համահայկական հիմնադրամի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում կունենա արևային էներգիայի ստացման «կանաչ» աղբյուրներ։
ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ 2018 թ. մարտի 20-ին Երևանի ռուսական արվեստի թանգարանում կբացվի ցուցահանդես՝ «Գողացված «Վրուբելի» վերադարձը» նախագծի շրջանակներում, նվիրված ռուս նկարիչ Միխայիլ Վրուբելին և «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» կորցված գլուխգործոցի Հայաստան վերադարձին:
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն այսօր վերահաստատելով Արդշինբանկի վարկանիշները բարձրացրել է դրանց հեռանկարը՝ «կայուն»-ից դարձնելով «դրական»:
Հաճախորդներին առավել հարմարավետ սպասարկում տրամադրելու նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարացրել է Տեղեկատվական կենտրոնի աշխատաժամերը, անցնելով շուրջօրյա ռեժիմի:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն ամփոփեց 01.11.2017թ.-31.12.2017թ. ժամանակահատվածում հայտարարված ապահովագրական պրոդուկտների վաճառքի մրցույթի արդյունքները:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գործարկել է USSD ծառայությունը, որի միջոցով բանկի քարտապաններն այսուհետ կարող են իրենց բջջային հեռախոսների միջոցով իրականացնել`
Ելնելով բիզնեսի զարգացումից բխող կարիքների աճից և աշխատակիցների առավել արդյունավետ գործունեության համար պայմաններ ապահովելու նպատակով, ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը տեղակայվել է նոր հասցեում, որը վերանորոգվել է Բանկի կողմից և համապտասխանում է բոլոր ժամանակակից տրենդներին:
Կոնվերս Բանկը ընդլայնել է «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շահառուների շրջանակը և երկարաձգել ժամկետը:
2018 թ. փետրվարի 21-ին կայացավ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի նիստը, որի որոշմամբ հաստատվեցին մի շարք նոր նշանակումներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով Հայաստանի բանկային շուկայի առաջատարներից մեկը, շարունակում է ավելացնել մանրածախ բիզնեսի շրջանառությունը, ինչի մասին վկայում են բիզնեսի 2017 թ.-ի ցուցանիշները:
Այսօր Յունիբանկը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում արտահանմամբ զբաղված ՓՄՁ-ներին կտրամադրվեն առավել մատչելի պայմաններով վարկեր` սկսած 8% տարեկան տոկոսադրույքից:
Արդշինբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է «Ակնթարթային» վարկեր նվազեցված տոկոսադրույքներով և առավել հարմար պայմաններով: Համաձայն բարելավված պայմանների՝ ՀՀ դրամով տրամադրվող վարկերը հասանելի են 21,5%-ով, իսկ ԱՄՆ դոլարով գյուղատնտեսական նպատակով վարկերը՝ 19,5%-ով:
Կոնվերս Բանկը սկսել է պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի տրամադրումը:
Արդշինբանկը սույն թվականի փետրվարի 12-ից ֆիզիկական անձանց առաջարկում է օգտվել «NurCard Express», «NurCard Gold Express» և «MasterCard Standard Express» վարկային գծերից առավել հարմար պայմաններով:
Փետրվարի 10-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց ԶԼՄ-ների միջև շախմատային չորրորդ առաջնությունը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD) հետ համատեղ իրականացրեցին «Կանայք բիզնեսում» թեմայով միջոցառումը, որի շրջանակում կին գործարարներին ներկայացվեց երկու բանկերի համագործակցության արդյունքում ստեղծված ֆինանսական ծառայությունը։
Փետրվարի 9-ին Կոնվերս Բանկի Գլխամասի սպասարկման սրահում սկսվեց նկարիչ Պետո Պողոսյանի՝ Պետոյի աշխատանքների ցուցադրությունը, որտեղ ներկայացված է ջրաներկով կատարված 25 աշխատանք՝ քաղաքային նկարի ժանրում:
Համաձայն պաշտոնապես հրապարակված խոշոր հարկատուների ցանկի, 2017թ.-ի արդյունքներով Հայաստանում գործող բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ամենախոշոր հարկատուն Արդշինբանկն է:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ապառիկ վարկավորման շրջանակներում հայտարարված ակցիան: Մինչև 2018թ. մարտի 31-ը (ներառյալ) հաճախորդները հնարավորություն ունեն կատարել շահավետ գնումներ` ձևակերպելով ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով: