ՎՏԲ-Հայաստան Բանկը, հավատարիմ մնալով հաճախորդների համար լավագույն պայմաններով վարկերի տրամադրման գաղափարներին, հայտարարում է ոսկյա իրերի գրավով վարկերի տոկոսադրույքների, ինչպես նաև դրանց նկատմամբ կիրառվող միջնորդավճարների հերթական նվազման մասին:
Յունիբանկը մասնակցեց Rest-Hotel Expo 2018 ցուցահանդեսին, որում ներկայացրեց ՓՄՁ վարկատեսակներ` հատուկ նախատեսված հյուրանոցային և ռեստորանային ոլորտում աշխատող փոքր և միջին ձեռնարկությունների համար:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը «Թվային մարքեթինգ» թեմայով բիզնես դասընթաց իրականացրեց ՓՄՁ ղեկավարների համար։
Սույն թվականի հունիսի 4-ից Արդշինբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր առավել շահավետ պայմաններով: Նվազեցվել են ԱՄՆ դոլարով վարկավորման տոկոսադրույքները:
Հայաստանում American Express Քարտերի բացառիկ թողարկող ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ American Express Gold Քարտատերի համար մեկնարկել է «Բացահայտե՛ք ողջ ներուժը» արշավը։
Կոնվերս Բանկը ամփոփել է «Հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր ՀՀ բանկային շուկայում, ակտիվորեն զարգացնելով իր պրոդուկտային շարքը և դարձնելով վարկային պրոդուկտները հաճախորդների համար առավել մատչելի: Հատուկ ուշադրություն է Բանկը դարձնում ֆիզիկական անձանց վարկավորմանը, քանի որ հենց տվյալ ուղղությունը ունի հատուկ նշանակություն բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը անդրադարձել է Թատրոնի գլխավոր հովանավոր հանդիսացող Արդշինբանկի հետ ունեցած համագործակցությանը:
Սույն թվականի մայիսի 26-ին Երևանում մեկնարկում է Հայաստանի ինտերնետ ԶԼՄ-ների և լրագրողների ասոցիացիայի կողմից կազմակերպված Լրագրողների միջազգային ֆուտբոլային երկրորդ մրցաշարը:
«Վերջին քաղաքական իրադարձությունները մեծ քննություն էր բանկային համակարգի համար և մենք այն հաջողությամբ հանձնեցինք»,- այսօր Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։
Արդշինբանկը շարունակում է տրամադրել կենսաթոշակային քարտեր, որոնց թողարկումն ու սպասարկումը անվճար է: Առանձնանալով հատուկ կենսաթոշակառուների համար մշակված արտոնյալ սակագներով՝ այս քարտերը կենսաթոշակի ստացման առավել ապահով և շահավետ միջոց են:
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է և ընդլայնել է ուսանողական վարկերի պայմանները: Այսուհետ կրթական վարկ կարելի է ստանալ ոչ միայն ԲՈւՀ-երի, այլ նաև վճարովի դպրոցների աշակերտների ուսման վարձերը վճարելու նպատակով:
Կոնվերս Բանկը գործարկել է անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի և վարկային քարտերի տրամադրման ակցիա՝ զգալիորեն բարելավելով վարկավորման պայմանները:
Արդշինբանկը բարելավել է ֆիզիկական անձանց տրամադրվող «Ակնթարթային» վարկերի պայմանները: Համաձայն բարելավված պայմանների՝ այս վարկերն այժմ հասանելի են ավելի լայն սեգմենտի համար և ավելի մեծ գումարային սահմանաչափով:
Կոնվերս Բանկի հովանու ներքո մայիսի 13-ին կայացել է Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնը, որին մասնակցել են հարյուրավոր վազորդներ:
Արդշինբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանի ՀՀ փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ Արտակ Անանյանը նշանակվել է Արդշինբանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է հաճախորդների շրջանում մեծ պահանջարկ ունեցող՝ ավանդների ձևակերպման պահին տոկոսագումարների ստացման հնարավորություն: Հնարավորությունը տարածվում է մինչև 1 տարի ժամկետով ներդրված ՀՀ դրամով «Շահավետ» և «Պրոգրես» ավանդների վրա:
«Երևանի Գինու օրեր 2018» փառատոնի շրջանակներում Կոնվերս Բանկը հայտարարում է հերթական CashBack ակցիան:
Ապրիլի 26-ից սկսվել է Կոնվերս Բանկի պարտատոմսերի՝ 2018թ առաջին թողարկման տեղաբաշխումը: ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսերին զուգահեռ թողարկվել են նաև Եվրո արժույթով պարտատոմսեր:
Արդշինբանկը ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար գերմանական Commerzbank-ից: Գործարքը երաշխավորվել է Ասիական Զարգացման Բանկի կողմից առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո տրամադրված ծածկույթով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակային տարիքի հաճախորդներին առաջարկում է օգտվել հատուկ իրենց համար մշակված “Վարկային գիծ թոշակառուներին” պրոդուկտից: Վարկային գծի համար, որից կարող են օգտվել Բանկի թոշակառու հաճախորդները, գործում են բարելավված պայմաններ՝ 0%* տարեկան տոկոսադրույք և մարման պարզեցված մեխանիզմ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցրել է ապառիկ վարկերի փաստացի (էֆեկտիվ) տոկոսադրույքները, այդպիսով առաջարկելով իր հաճախորդներին վարկեր ոչ միայն իջեցված տոկոսադրույքներով, այլ նաև դրանց հանդեպ կիրառվող իջեցված միջնորդավճարներով:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վարկերի վերաֆինանսավորման նոր ծրագիր, որի շնորհիվ հաճախորդները կարող են նվազեցնել իրենց ամսական ֆինանսական բեռը:
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 2-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ վարկերի ժամանակացույցով նախատեսված վարկի մարումները կարող եք իրականացնել մինչև 2018 թվականի մայիսի 31-ը ներառյալ:
Կոնվերս Բանկը՝ մինչև ապրիլի 29 կայանալիք «Արգենտինական գինու շաբաթի» շրջանակներում իր գործընկերների ցանցում հայտարարում է 25 տոկոսի CashBack` արգենտինական գինիների համար:
Նախատեսվում է, որ սիրողական վազքի այս գարնանային մարաթոնին կմասնակցի մոտ հազար վազորդ:
Ապրիլի 16-ին և 17-ին վերաբացվեցին Արդշինբանկի «Կապան», «Քաջարան» և «Մեղրի» մասնաճյուղերը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակներում:
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն այսօր վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) “B+” վարկանիշը` «Կայուն» կանխատեսմամբ:
Սպառողական վարկավորման պայմանների բարելավման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ նվազեցրել է «Ունիվերսալ» սպառողական վարկերի տոկոսադրույքները և բոլոր տեսակի միջնորդավճարները, դրանով իսկ ավելի հասանելի դարձնելով վարկերը հաճախորդների համար:
ՎՏԲ-Հայաստան Բանկն, առաջարկելով իր հաճախորդներին ժամանակակից և տեխնոլոգիական պրոդուկտներ և ծառայություններ, շահագործման է հանձնել միաժամանակ քարտային հաշվի համալրման և մուտքագրված գումարի հետագա օգտագործման հնարավորությամբ օժտված առաջին բանկոմատները: