Բաժիններ՝

Օգոստոսի 28-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

Օգոստոսի 28-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Այս մասին որոշում այսօր ընդունվեց կառավարության նիստում: Օրակարգում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն է:

Դրանով նախատեսվում է Սևանից ջրառի չափը 170 մլն խմ-ից ավելացնել մինչև մինչև 210 մլն խմ:

2016 թ. նորմալ ջրատվության տարվա համեմատ, ինչպես 2017 թ. (Սևանա լճից բաց է թողնվել 266.757 մլն խմ ջուր), այնպես էլ 2018 թվականը դիտվել է սակավ ջրատվության տարիներ:

2018 թվականին համակարգի ոռոգման ջրի դիֆիցիտը 2016 թվականի համեմատ կկազմի շուրջ 40 մլն խմ՝ Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանները լրացուցիչ ծանրաբերնվածությամբ շահագործելու պարագայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս