Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Արա Բաբլոյանի հետ

«Ես ոչ մեկին ճնշումների չեմ ենթարկում, ես բոլորին կոչ եմ անում ուղղակի հաշվի նստել ժողովրդի կարծիքի ու տեսակետի հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի վերջին հայտարարությանը։

Վարչապետը բոլորին հավաստիացրեց, որ ոչ մի վտանգ ոչ մեկին չկա. «ՀՀ-ում տեղի է ունեցել սիրո և համերաշխության հեղափոխություն, և ՀՀ-ում իշխում է սերը և համերաշխությունը»։

Հարցին՝ ԱԺ նախագահի հետ հանդիպելո՞ւ եք, Ն.Փաշինյանը պատասխանեց. «Այո, իհարկե, ինչո՞ւ ոչ, անպայման կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի որևէ մեկի մոտ որևէ հավելյալ մտավախություն չլինի, բացի օրինականությունը։ Մեզ համար շատ կարևոր է, որ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները, այդ թվում՝ մնացած բոլոր քաղաքացիները, մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն և հավելյալ մտավախություններ, վախեր չունենան»։

 

Տեսանյութեր

Լրահոս