ՌԴ-ն կզարգացնի Իրանի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում
Ռուսաստանը կզարգացնի փոխգործակցությունն Իրանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում, կշարունակի համագործակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
«Մենք գոհ ենք մեր գործակցության մակարդակից և ծավալներից: Վստահ եմ, որ հետագայում ևս կշարունակենք զարգացնել այդ ուղղությունները՝ հաշվի առնելով նաև միջազգային պարտավորությունները»,- ասել է նա:
Ֆոմինը բանակցություններ է վարել Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ Հասեմ Թաղի-զադեի հետ: