Արմեն Աշոտյանն ԱԱԾ չի հրավիրվել. Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է տարածված լուրերը, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանին հրավիրել են ԱԱԾ՝ հարցաքննության։

«Չկա նման բան»,-  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Վանեցյանը։

Անդրադառնալով նոր բացահայտումներին՝ ԱԱԾ պետը նշեց, որ առաջիկայում և մշտապես ԱԱԾ կողմից իրականացվելու են բոլոր միջոցառումները, որպեսզի լինեն նոր բացահայտումներ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս